Վրաստանի համար առաջնահերթությունը խաղաղությունն է. ԱԳ նախարար

Հուլիսի 7-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ Թուրքիայում անցկացված «Դաշնակիցները Անկարայում» միջոցառման պանելային քննարկման ժամանակ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության գերակա խնդիրը «խաղաղության և կայունության պահպանումն» է։

Նա նաև ասել է, որ տարածաշրջանի և Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված։

Բոճորիշվիլիի գնահատմամբ` ՆԱՏՕ-ն և դրա անդամ պետությունները զգալի ներդրում են ունեցել Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում, և Վրաստանը ակտիվորեն մասնակցել է Դաշինքի առաքելություններին և գործողություններին։

«Միաժամանակ պետք է նշել, որ Վրաստանը միշտ զգալի ներդրում է ունեցել տրանսատլանտյան անվտանգության օրակարգում և ՆԱՏՕ-ի առաքելություններում ու գործողություններում», — ասել է նա։