Միխեիլ Կղավելաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Ժնևում հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալային։ Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև առկա համագործակցությունն ու միջազգային առևտրի ոլորտում ընթացող գործընթացները։

«Վրաստանի նախագահը վերահաստատել է երկրի պատրաստակամությունը՝ ապագայում ևս ակտիվորեն համագործակցելու Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ և աջակցելու ազատ, արդար ու կանոնների վրա հիմնված բազմակողմ միջազգային առևտրային համակարգի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։