Վրաստանի կառավարությունը ներդրումների գրավչության առումով 12-րդ տեղում է. «Վրացական երազանք»

«Վրացական երազանք» կուսակցությունից հայտնել են, որ Վրաստանի կառավարությունը ներդրումների գրավչության առումով զբաղեցնում է 12-րդ տեղը։

Կուսակցության հաղորդմամբ՝ Վրաստանը, ըստ համաշխարհային վարկանիշի,  գերազանցում է G7-ի բոլոր երկրներին, Եվրամիության 28 անդամ պետություններին, Շենգենյան գոտուն և ՆԱՏՕ-ին։

Ներդրումային գրավչության ինդեքսը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի և ամերիկյան «Heritage Foundation» կազմակերպության թեմատիկ ուսումնասիրությունների վրա։