Վրաստանի 205 մասնավոր դպրոցներից 133-ն այսօր ունի 300-ից քիչ աշակերտ, ինչի պատճառով շուկան դեռևս մնում է մասնատված (ֆրագմենտացված)։ Այս տվյալը նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության պատրաստած կրթության ոլորտի վերլուծության մեջ։
Նման պայմաններում սպասվում է ավելի մասշտաբային ու ինստիտուցիոնալ մասնագետների դիրքերի ամրապնդում, քանի որ նրանք ավելի լավ են հաղթահարում ծախսային, կարգավորող և որակական մարտահրավերները։
Միաժամանակ, «Գալթ ընդ Թագարտի» վերլուծության համաձայն, անձնակազմի մեծ ծախսերը մասնավոր դպրոցների շահութաբերության հիմնական սահմանափակումն են։ Ծախսերի արդյունավետ կառուցվածք ունեցող դպրոցները պահպանում են 15-37%-անոց EBITDA մարժա, մինչդեռ մեծ ծախսեր ունեցողներն աշխատում են նվազագույն շահութաբերությամբ կամ վնասով։ Աշխատավարձերի աճող ծախսերի պայմաններում մրցակցային առավելությունը տրվում է մասշտաբային ու արդյունավետ կազմակերպիչներին, ինչն էլ կարագացնի թույլ խաղացողների հեռացումը շուկայից։