Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանից արտահանվել է 3,75 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծխախոտային արտադրանք, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (մոտ 37,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվազել է 90%-ով։
Արտահանման կտրուկ նվազումը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղրղզստանի ուղղությամբ մատակարարումների զգալի կրճատմամբ, որն անցյալ տարի ծխախոտի արտահանման հիմնական շուկան էր։
Նշված տվյալներն արտացոլում են վերաարտահանումը (ռեէքսպորտ)։ Վրաստանում ծխախոտային արտադրանքի տեղական արտադրության արտահանում գրեթե չի իրականացվում, հետևաբար երկրից արտահանված ողջ արտադրանքն օտարերկրյա ծագման է։
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանված ծխախոտային արտադրանքի ընդհանուր արժեքը կազմել է 3,75 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ֆիզիկական ծավալը՝ 259,5 տոննա (250,5 միլիոն գլանակ)։
Ընթացիկ տարվա առաջին կեսին արտահանման հիմնական մասը բաժին է ընկել Արաբական Միացյալ Էմիրություններին և Իրանին` ընդհանուր արտահանման ավելի քան 87%-ը.
Արաբական Միացյալ Էմիրություններ — 2,11 միլիոն ԱՄՆ դոլար (130,5 տոննա)
Իրան — 1,16 միլիոն ԱՄՆ դոլար (71,5 տոննա)
Ղրղզստան — 238 հազար ԱՄՆ դոլար (2,7 տոննա)
Իսրայել — 203,7 հազար ԱՄՆ դոլար (53,9 տոննա)
Ադրբեջան — 36,6 հազար ԱՄՆ դոլար (0,2 տոննա)
Չինաստան — 4 հազար ԱՄՆ դոլար (0,7 տոննա)
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում (2025 թվականի հունվար-հունիս) ծխախոտի արտահանումը բարձր նիշի վրա էր և գերազանցում էր 37,5 միլիոն ԱՄՆ դոլարը։ Այդ ժամանակահատվածում արտահանման աշխարհագրությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ՝ Ղրղզստանի շուկայում.
Ղրղզստան — 34,59 միլիոն ԱՄՆ դոլար (1 936,5 տոննա) — ընդհանուր արտահանման 92%-ը
Ղազախստան — 953,5 հազար ԱՄՆ դոլար (19,8 տոննա)
Ռուսաստան — 802,5 հազար ԱՄՆ դոլար (116,5 տոննա)
Հնդկաստան — 625,8 հազար ԱՄՆ դոլար (67,8 տոննա)
Տաջիկստան — 204,4 հազար ԱՄՆ դոլար (14,4 տոննա)
Չինաստան — 199,5 հազար ԱՄՆ դոլար (2,8 տոննա)
Ֆրանսիա — 137,2 հազար ԱՄՆ դոլար (14,8 տոննա)
Ղրղզստանի ուղղությամբ արտահանման անկումը` 34,59 միլիոն ԱՄՆ դոլարից մինչև 238 հազար ԱՄՆ դոլար, անմիջական ազդեցություն է ունեցել ոլորտի ընդհանուր ցուցանիշի վրա։
Ինչ վերաբերում է 2025 թվականի ողջ ընթացքում Վրաստանից իրականացված ծխախոտի արտահանմանը, դրա ընդհանուր արժեքը կազմել է 44,1 միլիոն ԱՄՆ դոլար