Վավերագրական ֆիլմերի վրացի ռեժիսոր Նաթելա Գրիգալաշվիլին պատվավոր պարգևի է արժանացել Մերիլին Ստաֆորդի 10-րդ միջազգային ֆոտոռեպորտաժ մրցանակաբաշխության ժամանակ։
Հեղինակավոր մրցույթի ժյուրին գնահատել է նրա «Վրացի քոչվորների վերջին օրերը» նախագիծը, որը աջարացիները կյանքի ժամանակագրությունն է։
Գրիգալաշվիլին մի քանի տարի փաստագրել է Գորջոմիի կիրճի գյուղերի կյանքը։ Այս կիրճը Թուրքիային սահմանակից Վրաստանի ինքնավար շրջանի ամենամեկուսացված վայրերից է։ Այնտեղ մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում, գարնանն իրենց հոտերը տանում են բարձր լեռներ, որտեղ մնում են մինչև ուշ աշուն։
Նաթելա Գրիգալաշվիլին երկար ժամանակ աշխատել է Վրաստանի մեկուսացված համայնքներում։ Նախկինում նրա օբյեկտիվը ֆիքսել է Ջավախեթիի դուխոբորներին, Թուշեթիի, Սվանեթիի, Պանկիսիի բնակիչներին և նույնիսկ ֆերեյդաններին՝ էթնիկ վրացիներին, որոնք ապրում են արևմտյան Իրանի համախմբված համայնքում։
«Մերիլին Ստաֆորդի ֆոտոռեպորտաժ» մրցանակը հիմնադրել է FotoDocument հարթակը՝ Nikon-ի աջակցությամբ՝ ի հիշատակ բրիտանա-ամերիկացի ֆոտոլրագրող Մերիլին Ստաֆորդի։ Մրցանակը շնորհվում է բացառապես կին լուսանկարիչներին, որոնք զբաղվում են քիչ հայտնի սոցիալական, մշակութային և բնապահպանական խնդիրներ ուսումնասիրող նախագծերով։