Փետրվարի 18-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 313 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 17 188 թեստավորում, որից 9866-ը հակամարմինների թեստով, 7322-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 266 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3399: