Գելաթիի վերականգնման ժամանակավոր կոմիտեն արձագանքել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջերս հրապարակվող գնահատականներին` դրանք անվանելով «ապատեղեկատվություն»։
Կոմիտեն նշել է, որ «մշտական խումբը միտումնավոր հանրությանը մոլորեցնելու փորձեր է անում»։
Ժամանակավոր տանիքի վերաբերյալ հայտարարության մեջ ասված է.
«Ապատեղեկատվական արշավի հեղինակները փորձում են կասկածի տակ դնել տաճարի ժամանակավոր տանիքի վավերականությունը և տարածում են անհիմն լուրեր այն մասին, որ տաճարը ծածկված է, այսպես կոչված, «ցելոֆանով»»։
Կոմիտեի պնդմամբ` ծածկի նյութը բարձր տեխնոլոգիական գործվածք է, որը հատուկ Գելաթիի համար երեք ամիս հյուսվել է Գերմանիայի համապատասխան գործարանում և լիովին համապատասխանում է միջազգային պահպանման չափանիշներին։