Screenshot
Թբիլիսիում բջջային հեռախոսներ գողանալու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ, նրանցից մեկն անչափահաս է։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ մեղադրյալները Թբիլիսիում հարձակում են գործել երկու քաղաքացու վրա, գողացել թանկարժեք բջջային հեռախոսները և փախել դեպքի վայրից։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 8 տարի ազատազրկում։