«Աջարիա» հեռուստաընկերության լրագրող և օդերևութաբան Կոբա Փարթենաձեն ձերբակալվել է: Տեղեկությունն առաջինը տարածել է փաստաբան Թեմուր Քավշբաիան:
Փարթենաձեն կալանավորվել է վարչական օրենսգրքի 166-րդ (մանր խուլիգանություն) և 173-րդ (ոստիկանության օրինական պահանջին անհնազանդություն) հոդվածներով:
Փաստաբանի խոսքով՝ Փարթենաձեի ձերբակալությանը հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել Բաթումիի քաղաքային վարչության 2-րդ ոստիկանական բաժանմունքում: Լրագրողը պահվում է Զեստափոնիի ժամանակավոր կալանքի կենտրոնում:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին, իրեն վերաբերող քրեական գործերից մեկի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս, Փարթենաձեն «բանավոր վիրավորանքներ է հասցրել իրավապահ մարմինների աշխատակիցներին»: