Ազգային շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ մինչև օգոստոսի 18-ի կեսօրը Վրաստանի մեծ մասում կպահպանվի անձրևոտ եղանակը։
Օգոստոսի 17-ից 18-ը հնարավոր է ուժեղ քամի։
Օդերևութաբանները նախազգուշացնում են փոքր գետերի երկայնքով արագ ջրհեղեղների, նաև լեռնային շրջաններում սողանքների վտանգի մասին։ Վտանգի մակարդակը միջին է գնահատվում։