Նվազել է կաթի, մսի և ձվի արտադրությունը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Geostat») հաղորդմամբ՝ 2026 թվականի II քառորդում, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է մսի, կաթի և ձվի արտադրությունը։

Կաթի արտադրությունը կազմել է 168,8 մլն լիտր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով։

 Մսի արտադրությունը կազմել է 18,2 հազար տոննա՝ 2025 թվականի համապատասխան ցուցանիշից 12%-ով պակաս։

 Ձվի արտադրությունը կազմել է 178,2 մլն հատ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից նվազել է 1,8%-ով։

2026 թվականի II քառորդի վերջի դրությամբ, նախնական տվյալներով, երկրում կրճատվել է նաև անասնագլխաքանակը։

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 5,4%-ով՝ կազմելով 821 հազար գլուխ։ Դրանցից կովերի և գոմեշների ընդհանուր քանակը կազմել է 380,4 հազար (նվազումը՝ 6%)։

 Խոզերի գլխաքանակը կազմել է 172 հազար՝ 5,5%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

 Թռչունների քանակը կազմել է 10,6 միլիոն (նվազումը՝ 5%)։