Սպասվում է Տաթև Ասատրյանի երկրորդ համերգը Թբիլիսիում

Թբիլիսիում հոկտեմբերի 10-ին կկայանա երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը։ Այս տեղեկությունը «Ալիք Մեդիա»-ին հայտնել է կազմակերպչական հարցերով զբաղվող թիմը:

Տեղեկության համաձայն` այս տարի մարտի 3-ին կայացած առաջին համերգից հետո հանդիսատեսի ցանկությամբ կայանալու է ևս մեկ համերգ։

Կազմակերպիչները խոստանում են ավելի մեծ պարահրապարակ, նոր ծրագիր, անակնկալներ, սիրված հիթեր ու անսահման դրական լիցքեր: ​

Համերգը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին, ​Թբիլիսիի մարզահրապարակում: Այլ մանրամասներ տոմսերի և մի շարք հարցերի առնչությամբ, ըստ կազմակերպիչների, կհրապարակվեն շուտով:

Կարդացեք նաև`

Տաթև Ասատրյանի մենահամերգը Թբիլիսիում