Հեռուստահաղորդավար Կոբա Փարթենաձեն ազատ է արձակվել

Աջարիայի հեռուստաընկերության հաղորդավար Կոբա Փարթենաձեն ազատ է արձակվել, սոցիալական ցանցում գրել է նրա փաստաբան Թեմուր Քավշբաիան։

Լրագրողը «Ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատ են արձակել ստորագրության հիման վրա․

«Մեկուսարանից ինձ ազատ են արձակել ստորագրությամբ, դատավարությունը տեղի կունենա վաղը (այսօր — հեղ.), այլ մանրամասների մասին այս փուլում չեմ կարող խոսել»,- ասել է Փարթենաձեն։

Հիշեցնենք, որ Կոբա Փարթենաձեն ձերբակալվել էր վարչական իրավախախտման մեղադրանքով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նրան մեղադրում են ոստիկանին հասցված բանավոր վիրավորանքի և մանր խուլիգանության համար։