Տանիքից վայր ընկնելու հետևանքով Մարադիսի գյուղում մարդ է մահացել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարադիսի գյուղում միջին տարիքի տղամարդ է մահացել արևային պանելների տեղադրման ժամանակ

Դժբախտ պատահարի մասին լուրը տարածել է տեղական լրատվամիջոցը։

Տղամարդն ընկել է տանիքից և ստացած վնասվածքներից տեղում մահացել։

Դեպքի վայրում աշխատել են համապատասխան ծառայությունները։ Կատարվածի առնչությամբ ընթանում է քննություն։