Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարադիսի գյուղում միջին տարիքի տղամարդ է մահացել արևային պանելների տեղադրման ժամանակ
Դժբախտ պատահարի մասին լուրը տարածել է տեղական լրատվամիջոցը։
Տղամարդն ընկել է տանիքից և ստացած վնասվածքներից տեղում մահացել։
Դեպքի վայրում աշխատել են համապատասխան ծառայությունները։ Կատարվածի առնչությամբ ընթանում է քննություն։