Գիվի Միքանաձեն հանդիպել է «France Excellence» ծրագրի հաղթողներին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է «Մագիստրոսական ծրագրեր Ֆրանսիայում France Excellence 2026-2027» ծրագրի հաղթողներին։

Կրթության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհավորել է երիտասարդներին կրթաթոշակ ստանալու առթիվ և հաջողություն մաղթել հետագա ուսման մեջ։

Գիվի Միքանաձեն ընդգծել է ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացվող մագիստրոսական ծրագրի կարևորությունը և նշել, որ վերջին տարիներին Վրաստանի ու Ֆրանսիայի միջև բարձրագույն կրթության ոլորտում ձևավորվել է արդյունավետ համագործակցություն։

««France Excellence» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ամեն տարի՝ սկսած 2016 թվականից։ 2026 թվականից ծրագիրը վրացական կողմից իրականացնում է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի դեսպանատունը։

Ծրագրի նպատակն է աջակցել Վրաստանի քաղաքացիներին Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հարցում, նաև խորացնել երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները կրթության ոլորտում։

2016-ից մինչև 2026 թվականը ներառյալ «France Excellence» ծրագրի շրջանակում ֆինանսավորվել է 103 կրթաթոշակառու։ Նրանք հնարավորություն են ստացել ուսումը շարունակելու Ֆրանսիայի բուհերի մագիստրատուրայում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական գիտությունները, հումանիտար գիտությունները, գյուղատնտեսությունը, ճարտարագիտությունը, մաթեմատիկան, վիճակագրությունը և կառավարումը (մենեջմենթը)»,- ասված է հաղորդագրության մեջ։