ՄԱԿ-ում Կղավելաշվիլիի փոխարեն ելույթ կունենա Իրակլի Կոբախիձեն

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի փոխարեն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում այս տարի ելույթ կունենա Իրակլի Կոբախիձեն։ 2025 թվականին ՄԱԿ-ում ելույթ էր ունեցել հենց Կղավելաշվիլին։ Կառավարության մամուլի ծառայությունից պատճառաբանել են, որ այդ փոփոխությունը կատարվել է, քանի որ «անցյալ տարի ընտրություններ են անցկացվել, և Կոբախիձեն էր այդ ժամանակ նախընտրական շտաբի ղեկավարը»։  

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի պաշտոնական բացումը ծրագրված է 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Գլխավոր քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 22-ից 26-ը ներառյալ, նաև` սեպտեմբերի 28-ին։