Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է գամգեոբայի զինվորական բաժնի ղեկավարը

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառակերության մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի շրջաններից մեկի գամգեոբայի զինվորական բաժնի ղեկավարին:

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից interpressnews-ին հայտնել են, որ հետաքննությունը պարզել է` մեղադրյալը չարաշահելով ծառայողական կարգավիճակը և շրջանցելով օրենքը, քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչումը հետաձգելու համար կաշառքի տեսքով պահանջել և ստացել է 700 լարի:

Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով: