Պիտբուլը հարձակվել է իր տիրոջ վրա

Թելավիում պիտբուլը հարձակվել է իր տիրոջ վրա։ 50-ամյա կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ։ Քանի որ շունը փորձել է փախչել, ստիպված են եղել կենդանուն կրակոցով սպանել։

Կինը վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ աչքի շրջանում լուրջ վնասվածք։ Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ նրա աչքը վիրահատել են։ Այժմ նրա վիճակը կայուն է։

Ականատեսների խոսքով՝ շունն այնքան ագրեսիվ է եղել, որ դեպքի վայր են կանչել ոստիկանությանը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով` անզգուշությամբ առողջությանը ոչ ծանր կամ ծանր վնաս հասցնել։