Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ իրենց միջև պետական սահմանի զատումը կսկսվի Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից։
Սեպտեմբերի 9-ին Բաքվում կայացած «Բաքվի կլիմայի փոփոխության շաբաթ»-ի ժամանակ Բայրամովը նաև լրագրողներին ասել է, որ երկու երկրի հանձնաժողովները մի քանի անգամ հանդիպել են և հաստատել հանձնաժողովների գործունեությունը կարգավորող փաստաթղթեր։
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովի կազմը չի փոխվել, և դրա համանախագահներն են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։
«Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ամենադժվար՝ հյուսիսային մասից և կշարժվեն հյուսիսից հարավ», — մանրամասնել է Բայրամովը: