Թբիլիսիի օդանավակայանը մի քանի ինքնաթիռ չի ընդունել

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել:

Մոսկվայից, Երևանից, Բաքվից և Թեհրանից ժամանող ինքնաթիռներին չի հաջողվել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայից Թբիլիսի չվերթ իրականացնող վրացական Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում։ Մյուս երեք ավիաընկերությունների՝ հայկական Air Dilijans, ադրբեջանական AZAL, իրանական Qeshm Air ինքնաթիռները վերադարձել են։

Այս փուլում մյուս թռիչքների դեպքում խնդիրներ չեն առաջացել։