Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 17 հազար 509 երեխա։ Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 22 հազար 224 մարդ։
2026 թվականի առաջին կեսին բնական աճը (ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը) սահմանվել է -4715 մարդ։ Բնական աճի դրական ցուցանիշ գրանցվել է Թբիլիսիում (424) և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (330)։ 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 10 հազար 6 ամուսնություն և 6095 ամուսնալուծություն։
Ամենաշատ երեխաներն այս տարի ծնվել են Թբիլիսիում (ըստ բնակչության թվի), իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։
Որ տարածաշրջանում քանի երեխա է ծնվել 2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում․
• Թբիլիսի — 6889
• Աճարիա — 2061
• Իմերեթի — 1985
• Քվեմո Քարթլի — 1982
• Կախեթի — 1165
• Սամեգրելո և Զեմո Սվանեթի — 1043
• Շիդա Քարթլի — 992
• Սամցխե-Ջավախեթի — 621
• Գուրիա — 352
• Մցխեթա-Մթիանեթի — 343
• Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 76
Ըստ տեղեկության՝ 2026 թվականի ճշգրտված տվյալները հասանելի կլինեն 2027 թվականի մարտի վերջին։