Դատավոր Խուճուան Facebook-ի մեկնաբանությունը չհամարեց «մանր խուլիգանություն»

Սեպտեմբերի 4-ին Թեթրիծկղարոյի շրջանային դատարանը նախադեպային որոշում կայացրեց սոցիալական ցանցում տեղադրված գրատումը «մանր խուլիգանություն» գնահատելու գործով։

Սա առաջին հրապարակային դեպքն է, ենթադրաբար, երբ դատավորը չի բավարարել Ներքին գործերի նախարարության «ատելության խոսքի մոնիթորինգի բաժնի» պահանջը՝ քաղաքացուն օրենքը խախտող ճանաչելու վերաբերյալ։

Նախադեպային որոշումը կայացրել է դատավոր Վլադիմիր Խուճուան։

Քաղաքացի Մ. Ս.-ն, որի դեմ Ներքին գործերի նախարարությունը վարույթ է հարուցել Facebook-ի գրառման պատճառով, Վրաստանում չի գտնվում 2025 թվականի ապրիլից։ Գրատումը գրվել է երկրից նրա բացակայության ընթացքում։

Վերջին ամիսներին կառավարության մի քանի քննադատների արդեն դատարանները տուգանել և ազատազրկել են կառավարության պաշտոնյաների դեմ «վիրավորական» համարված հայտարարությունների համար։ Փետրվարին «Վրացական երազանք»-ից վերահսկվող խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրենքում՝ նման վիրավորանքները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, որակելով վարչական իրավախախտում։