«Նովա» ընկերության տարածքում պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայում գտնվող «Նովա» ընկերության արտադրական տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և պայթյունից հրդեհ չի առաջացել: «Նովա»-ի որակմամբ` դա «տեխնիկական միջադեպ» է:

«Շենքի ճակատային հատվածի մի մասը վնասվել է ընկերության բակում գտնվող CO₂ բաքի վնասման հետևանքով», — ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Նովա»-ի հաղորդմամբ՝ «տեղում անմիջապես ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցառումներ», «իրավիճակն այժմ վերահսկողության տակ է, և միջադեպի պատճառները հետաքննվում են»: