Քաղաքացին ձերբակալվել է «կավե» բջջային հեռախոս գրավադրելու համար

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի՝ բազմակի խարդախության, խարդախության փորձի և փաստաթուղթ կեղծելու ու օգտագործելու մեղադրանքով։

Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսիի գրավատներից մեկում այն պահին, երբ նա փորձում էր գրավադրել բջջային կեղծ հեռախոս։

Ըստ Ներքին գործերի նախարարության` որպես ապացույց առգրավված տուփի մեջ իրական հեռախոսի փոխարեն կավից պատրաստված հեռախոսանման առարկա է եղել։

«Քննությունը նաև պարզել է, որ մեղադրյալը, հանցակցի հետ միասին, տարբեր գրավատներում գրավադրել է բջջային հեռախոսների նմանվող 6 կեղծ իր՝ ընկերություններին պատճառելով զգալի ֆինանսական վնաս։

Առգրավվել է նաև խարդախությամբ յուրացված գումարի մի մասը և բջջային կեղծ հեռախոսներ, նաև երաշխիքային կեղծ փաստաթղթեր։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 180-րդ, 19-180-րդ և 362-րդ հոդվածներով, որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում: