Լաշա Խուցիշվիլին AIIB-ի համաժողովում հանդիպել է Նեպալի ֆինանսների նախարարին

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի (AIIB) 11-րդ տարեկան հանդիպման շրջանակում հանդիպել է Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեին։

Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ճանաչողական բնույթի հանդիպմանը Նեպալի կողմը հետաքրքրվել է պետական ֆինանսների կառավարման, բյուջեի թափանցիկության և բյուջետային գործընթացի կատարելագործման ուղղությամբ Վրաստանի իրականացրած բարեփոխումներով։ Նաև խոսվել է գործարար միջավայրի բարելավման և ներդրողների ներգրավման ուղղությամբ Վրաստանում առկա փորձի մասին` հատկապես հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտում։ Քննարկվել են փորձի փոխանակման տեսանկյունից երկկողմ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն։