Դանակահարություն Ռոբաքիձեի անվան համալսարանի մոտ

Թբիլիսիում տեղի ունեցած դանակահարության փաստով մեկ անձ է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում՝ Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի հարակից տարածքում դանակահարել է մեկ անձի և դեպքի վայրից դիմել փախուստի։

«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում՝ Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի հարակից տարածքում, փոխադարձ վիճաբանության ժամանակ սառը զենքի գործադրմամբ առողջությանը վնասող հարված է հասցրել մեկ անձի և դեպքի վայրից դիմել փախուստի։

Վիրավորը համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է կլինիկա։

Իրավապահների իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են թեժ հետքերով։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով», — նշված է հաղորդագրության մեջ։