Վրաստանի համար գինու գլխավոր արտահանման շուկան մնում է Ռուսաստանը։ Այս տարի երկրի արտահանված ծավալի շուրջ 67%-ը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին։
Մասնավորապես, 2026 թվականի 8 ամիսների ընթացքում Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է 102.2 միլիոն դոլարի 34 հազար 898 տոննա գինի։ Նույն ժամանակահատվածում ընդհանուր գինու արտահանումը կազմել է 163.6 միլիոն ԱՄՆ դոլարի 52 հազար 419 տոննա։
Այս ամենն այն դեպքում, երբ այս տարի Ռուսաստան գինու արտահանման ծավալը գրանցել է 7%-անոց, իսկ արժեքը՝ 1%-անոց անկում։
Գինու 10 ամենատարածված արտահանման երկրները հունվար-օգոստոսին տեսքն ունեին հետևյալն է․
Ռուսաստան — 102.196 մլն ԱՄՆ դոլար (34 898 տոննա)
Լեհաստան — 10.697 մլն ԱՄՆ դոլար (4 092 տոննա)
Ուկրաինա — 7.505 մլն ԱՄՆ դոլար (2 714 տոննա)
Չինաստան — 6.279 մլն ԱՄՆ դոլար (2 149 տոննա)
Ղազախստան — 5.007 մլն ԱՄՆ դոլար (1 494 տոննա)
Գերմանիա — 4.904 մլն ԱՄՆ դոլար (1 018 տոննա)
Բելառուս — 4.243 մլն ԱՄՆ դոլար (1 537 տոննա)
ԱՄՆ — 3.623 մլն ԱՄՆ դոլար (615.8 տոննա)
Լատվիա — 3.281 մլն ԱՄՆ դոլար (747.4 տոննա)
Թուրքիա — 2.330 մլն ԱՄՆ դոլար (393.3 տոննա)
Բացի այդ, գինին համարվում է համար մեկ արտադրանքը, որը Վրաստանը վաճառում է Ռուսաստանում։ Եվս մեկ խոշոր արտահանման կատեգորիա են հանքային և քաղցրահամ ջրերը, որոնց արտահանումը 8 ամսում հասել է 55.8 միլիոն դոլարի։