Բաթումիի ամանորյա լուսավորության համար կծախսվի մինչև 5 միլիոն լարի

Բաթումիի ամանորյա լուսավորության համար կծախսվի մինչև 5 միլիոն լարի։ Տեղեկությունը տարածում է «Բաթումելեբի» հրատարակությունը՝ գրելով, որ քաղաքապետարանն արդեն հայտարարել է համապատասխան երկու մրցույթ:

Ըստ նրանց տեղեկությունների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին քաղաքի ձևավորման համար կոնստրուկցիաների և տարբեր սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված երկու գնումների ընդհանուր արժեքը կազմում է 4.89 միլիոն լարի:

«Բաթումելեբի»-ն գրում է, որ առաջին մրցույթը, որի սկզբնական արժեքը 4 միլիոն 413 հազար 822 լարի է, նախատեսում է Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին քաղաքի ձևավորման համար ամանորյա լուսավորվող կոնստրուկցիաների և տարբեր սարքավորումների ձեռքբերում: Նախագծի համաձայն՝ այս տարի քաղաքի ամանորյա ձևավորման հիմնական թեման լինելու է ծովը և ծովային բնակիչները: Երկրորդ մրցույթի սկզբնական արժեքը 477 հազար լարի է, և այն նախատեսում է «Սանտայի տան» կազմակերպում ու կահավորում: