«Ֆորմուլա» հեռուստաալիքը վերսկսել է հեռարձակումը

Վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքը վերսկսել է հեռարձակումը բռնկված հրդեհից ավելի քան 24 ժամ անց։

Հեռարձակումը դադարեցվել էր նոյեմբերի 4-ի կեսօրին և վերսկսվել այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 20:00-ին։ Չնայած ալիքի տեխնիկական ենթակառուցվածքները մեծ մասամբ անվնաս էին, շենքի էլեկտրաէներգիան և ինտերնետային կապը վերականգնելու համար ժամանակ է պահանջվել։

Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող «Դելիսի» բիզնես կենտրոնի հինգերորդ և վեցերորդ հարկերում։ «Ֆորմուլա»-ի գրասենյակը գտնվում է 16-րդ հարկում։