Վրաստանի կողմից չկառավարվող Ցխինվալիի պետական լրատվական «Ռես» գործակալությունը ողջունում է Վրաստանի կառավարության որոշումը` խորացնել Չինաստանի հետ համագործակցությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրաստանյան գրասենյակը:
Տեղեկության համաձայն` լրատվամիջոցը նշում է, որ Պեկինի հետ ռազմավարական գործընկերության միջոցով Թբիլիսին դիմակայում է Արևմուտքի ճնշմանը և կարողանում է պաշտպանել իր ազգային շահերը։
Նոյեմբերի 9-ին հրապարակված հոդվածի վերնագիրն է՝ «Չինաստանի հետ համագործակցությունը չեզոքացնում է Արևմուտքի ճնշումը Վրաստանի վրա»։