Գերմանիայի նախագահը Վրաստանում է

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով Վրաստանում է տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ: Տեղեկացնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Գերմանիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի նախագահի նստավայրում:

Այցի շրջանակներում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կհանդիպի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին: Նախատեսված է նաև վրաստանյան գործարարների հետ, Շտայնմայերը կայցելի նաև Կախեթի:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի պաշտոնական այցը կավարտվի հոկտեմբերի 8-ին: