Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում ևս մեկ սահմանային հսկիչ կետ է բացել

«Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել»,- այս մասին գրում է Interpressnews լրատվականը՝ հղվելով ադրբեջանական լրատվամիջոցների վրա:

«Կեշիկչի Գալա» սահմանային հսկիչ կետի բացմանը մասնակցել է Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և այլ պաշտոնատար անձինք:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, արարողության ժամանակ նշվել է, որ «Կեշիկչի Գալա»-ի (Դավիթ Գարեջի) տարածքում սահմանային հսկիչ կետի բացման նպատակը բացի սահմանային պաշտպանությունից ենթադրում է նաև ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության պաշտպանություն: