Հռոմում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Իտալիայում մեքենա կողոպտելու փորձի փաստով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հռոմ քաղաքի Ջովանի Բատիստա դե լա Սալեի հրապարակում։

57-ամյա վրացուն նկատել է ոստիկանությունը. նա դանակով սպառնացել է իրավապահներին ու մեքենայի տիրոջը և այդ կերպ փորձել փախուստի դիմել, սակայն տեղում ձերբակալվել է։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի կողոպտման փորձի, ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու և պաշտոնատար անձի վրա հարձակում գործելու փաստերով։