Չորս երկրների միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

«Այցի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային կարևոր համաձայնագիր, որի մասն է կազմում մեր երկիրը», – հայտարարում է էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, ով Անթալիայում մասնակցում էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացված հանդիպումներին:

Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Քվրիվիշվիլին ասել է, որ քառակողմ համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի էներգետիկ սեկտորի համար և կբարձրացնի արտահանման պոտենցիալը:

«Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան պայմանավորվել ենք, որ տեղի կունենա ուժերի միավորում այն բանի համար, որպեսզի էլ ավելի զարգացվեն երկրների միջև առկա էլեկտրահաղորդման ցամաքային գծերը, որպեսզի նպաստենք մեր երկրներում արտադրված էլեկտրաէներգիայի հետագա առավել հաջողված և մեծ թողունակությամբ արտահանմանը դեպի Եվրամիության երկրներ: Սա շատ կարևոր նախաձեռնություն է», – հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին:

Ինչպես նշում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, Վրաստանի համար էներգետիկայի ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի.

«Մեր երկիրը միշտ սերտորեն համագործակցում է հարևան երկրների և մեր գործընկերների հետ: Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի էներգետիկայի ոլորտի զարգացումը, և այս տեսլականի անբաժանելի մասն է նպաստել Վրաստանում գործող բիզնեսներին՝ իրենց արտադրած էլեկտրաէներգիայի հետագա արտահանման համար», – հայտարարել է նախարարը:

Անթալիայում ստորագրված «Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նպատակն է նշված երկրների միջև մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության շրջանակներում էներգետիկ կապակցվածության և անվտանգության ուժեղացումը, մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի փոխանցմանն ու մատակարարմանը նպաստելը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը: