Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին վաղը՝ նոյեմբերի 19-ին, Մինսկում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
TV Pirveli-ի կողմից նախապես հաղորդված տեղեկատվությունը նոյեմբերի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին հաստատել է կառավարության աշխատակազմը։
Զուրաբաշվիլին արդեն ժամանել է Մինսկ և պատրաստվում է վաղվա հանդիպմանը։
Ռուսական կողմը հանդիպմանը կներկայացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեղակալ Միխայիլ Գալուզինը, որը նոյեմբերի 17-ին հույս հայտնեց, որ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։