Գազամատակարարման անջատումը մարզերում հետաձգվել է

Վրաստանի գազափոխադրման ընկերությունը գազատարի վրա նախատեսված տեխնիկական սպասարկման աշխատանքները հետաձգել է նոյեմբերի 24-ին։ Պատճառը ջերմաստիճանի անկումն էր։

Աշխատանքները կապված էին նոր գազատարի գործող մայր գազատարին միացման հետ։ Ընկերության տվյալներով՝ սա անհրաժեշտ է կայուն գազամատակարարման համար։

Սկզբնական պլանի համաձայն՝ գազամատակարարումը պետք է դադարեցվեր նոյեմբերի 24-ին, ժամը 04:00-ին, իսկ դրա աստիճանական վերականգնումը պետք է սկսվեր 30 ժամ անց՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին։ Գազամատակարարման անջատման պլանը քննադատության է արժանացել բնակչության կողմից սոցիալական ցանցերում։

«Աշխատանքները կիրականացվեն, երբ օդերևութաբանական պայմանները թույլ տան», — հայտնել է գազափոխադրման ընկերությունը։

Անջատումը նախատեսված էր Կասպիի, Գորիի, Քարելիի, Խաշուրիի և Բորջոմիի մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Բակուրիանիում։