Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր կհանդիպի Քվեմո Քարթլիի տեղական իշխանություններին, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միջոցառումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով, Միխեիլ Ջանելիձեն հանդիպման ժամանակ կխոսի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի առաջընթացի մասին:
Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Քվեմո Քարթլիի նահանգապետ Գրիգոլ Նեմսաձեն, Մառնեուլիի քաղաքապետ Թամուր Աբազովը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը: Հանդիպումը տեղի կունենա Մառնեուլիի քաղաքապետարանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ից մայիսի 1-ը Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի օրերը: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների մասին վրաց հասարակությանը իրազեկելու տեսանկյունից, Վրաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի օրերի անցկացումը Վրաստանում։