Վրաստանի պատրիարքարանի մամլո դիվանի ղեկավար դեկանոզ Անդրիա Ջաղմաիձեի հայտարարությամբ, մայիսի 4-ին և 5-ին պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ:
Հանդիպմանը քննարկվել է Դավիթ Գարեջիի հարցը:
«Պատրիարքարանը ակտիվորեն կմասնակցի Գարեջիի վանական համալիրի շուրջ ծագած խնդրի լուծմանը: Մայիսի 4-ին և 5-ին պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ: Հանդիպմանը ընդգծվեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, անթույլատրելի է լարվածության առաջացումը․ Գարեջի վանական համալիրը մեծ նշանակություն ունեցող վրացական սրբատեղի է, որի շուրջ ստեղծված խնդիրներին պետք է շտապ լուծում տալ»,- նշված է Անդրիա Ջաղմաիձեի կողմից սոցիալական ցանցում տարածած տեղեկատվությունում: