Վրաստանի կառավարության կողմից հայտարարված հանգստայն օրերը Արդարադատության տներին չեն վերաբերում:
Քաղաքացիներին հասանելի են լինելու բոլոր ծառայությունները: Արդարադատության տներն ու հանրային ծառայության այլ կառույցներ փակ կլինեն միայն ապրիլի 30-ից մայիսի 3-ը և շաբաթ-կիրակի` 8-9-ին: Այս օրերին հեռախոսային ծառայությունը ևս անհասանելի կլինի:
Հիշեցնենք` Արդարադատության տան ծառայությունները կարելի է ստանալ` MY.GOV.GE. հարթակում նախապես գրանցում անցնելուց հետո միայն: Առանց այցի նախնական առցանց ամրագրման քաղաքացուն ծառայություն չի մատուցվում: Սա արվել է պանդեմիայով պայմանավորված` քաղաքացիների հոսքը վերահսկելու ու տեղում կուտակումներից խուսափելու համար: