Աբխազիայում հանրաքվե են պահանջում

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի վետերանների և քաղաքացիների «Աիաաիրա» («Հաղթանակ») կազմակերպությունը ի նշան «կառավարության» և «նախագահի» վարած քաղաքականության նկատմամբ անվստահության՝ դե ֆակտո հանրապետությունում «հանրաքվե» անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Տեղեկությունների համաձայն, կազմակերպության անդամները դե ֆակտո կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել են «հանրաքվեի» անցկացման նախաձեռնող խումբ գրանցել։

Ըստ «ԿԸՀ»-ի՝ հարցը, որի վերաբերյալ 36 հոգանոց նախաձեռնող խումբը ցանկանում է «հանրաքվե» անցկացնել, ձևակերպված է այսպես՝ «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»։

Ըստ Աբխազիայի «օրենսդրության»՝ «հանրաքվեի» անցկացումը թույլատրում է նախագահը: