Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը Վրաստանում է

Պաշտոնական այցով Վրաստանում են Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարները։ Նրանք գլխավոր շտաբում հանդիպում են ունեցել Վրաստանի ՊՆ ներկայացուցիչների հետ, կայացած հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում գործընկերության հարցերը և առաջիկա անելիքները։

Հանդիպման հիմնական թեմաներից էին երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ հարցերը, տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ցանկություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության և հակաօդային պաշտպանության ուղղությամբ։

Երկօրյա այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարները եղել են նաև «Դելտա» պետական ​​ռազմական գիտական ​​կենտրոնում, տեղում ծանոթացել ընկերության արտադրանքին ու արտադրական հնարավորություններին։

Ղարիբաշվիլին Բաքվում է