Աղջկա բռնաբարության գործով ձերբակալել են հորն ու հարևանին

Վրաստանի Սամեգրելոյի շրջանի գյուղերից մեկում աղջնակի գործով ձերբակալվել են երեխայի հայրն ու հարևանը: Նրանց ձերբակալման մասին տեղեկությունը RadioTavisupleba-ին հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։

Ըստ հետաքննության վարկածի՝ ձերբակալված հայրը երեխայի կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահասի հետ, իսկ դեպքի մասին բարձրաձայնելու դեպքում սպառնացել է սպանել երեխային։ Անչափահասը, վախենալով հոր սպառնալիքից՝ տարիներ շարունակ թաքցրել է կատարվածը։

Ըստ ՆԳՆ-ի՝ անչափահաս աղջկա հետ պարբերական սեռական հարաբերություններ է ունեցել նաև 28-ամյա հարևանը:

Դեպքի առթիվ քննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով և 11-րդ պրիմա 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով` նախնական իմացությամբ անչափահասի բռնաբարություն և նախնական իմացությամբ ընտանիքի անչափահաս անդամի բռնաբարություն:

Նշված հանցագործությունները պատժվում են 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ:

Ըստ շրջող լուրերի` գյուղերից մեկում հայրը բռնաբարել է աղջկան