Ալեն Սիմոնյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի  26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Տեղեկությունը տարածում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկության, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ:

Նշվում է, որ գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել: