Ալիք Մեդիան դասընթացներ կանցկացնի Ախալքալաքում և Նինոծմինդայում

«Ալիք Մեդիան»  «1+4» ծրագրում ներգրավված էթնիկ հայ կանանց աշխատանքային փորձը՝ ֆեմինիզմի տեսանկյունից» նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու դասընթացների Ախալքալաքում և Նինոծմինդայում: 
Մասնակիցները տեղեկություններ կստանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման վերլուծությունը, նրանց աշխատանքի տեղավորման արդյունավետ մեխանիզմների ուսումնասիրությունը: Թրեյնինգի ընթացքում կքննարկվեն «1+4» ծրագրի դրական ու բացասական կողմերը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն նաև կազմել մոտիվացիոն նամակ: Աշխատանքային լեզուն վրացերենն է, կլինի հայերեն թարգմանություն։

Դասընթացներին մասնակցել կարող են՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները, ուսանողները, դիմորդները, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են աշխատանքային հնարավորություններով ու իրավունքներով:

Տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան՝
Ախալքալաքում՝ Սեպտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին (հասցե՝ Ախալքալաք, Ծերեթելի 30)
Նինոծմինդայում՝ Սեպտեմբերի 3-ին, ժամը՝ 14:00-ին (հասցե՝ Կանանց կազմակրպություն «Փարոս», Ճավճավաձե 21)
Թրեյնինգները կվարի որակավորված դասընթացավար Քեթի Մուրղուլիան:
Հանդիպումներին գրանցվելու համար լրացրեք հայցաթերթիկը՝
Նախագիծն իրականացվում է «Կանանց հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ: