ԱՄՆ-ն Վրաստանին պատվաստանյութ պահելու սառցարաններ է նվիրել

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն Վրաստանին նվիրել է 3 հատ ծայրահեղ ցածր ջերմաստիճան ապահովող սառցարան (ծրագրի ընդհանուր արժեքը  1 մլն. դոլար  է):

Դրանք անհրաժեշտ են Կորոնավիրուսի պատվաստանյութ պահելու համար: Սարքավորումներն արդեն փոխանցվել են հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնին: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի` այժմ Վրաստանն ունի բոլոր պայմանները` 1 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ստանալու համար: Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech-ի հայտը ներկայացվել է ամիսներ առաջ:

Վրաստանում պատվաստել սկսել են մարտի 15-ից, ներկայումս միայն AstraZeneca և Pfizer պատվաստանյութերով: Ապրիլի 23-ի դրությամբ պատվաստվել է  34 897 մարդ, որոնցից ավելի քան 14 հազարը` Pfizer-ով:

Լուսանկարները` Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից