Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված իրադարձություններին:

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», — գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ այսօր տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը:

Վրաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը