Անցկացվեց «Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» նախագծի երկրորդ դասընթացը

«Ալիք Մեդիա»-ի «Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծի շրջանակներում անցկացվեց երկրորդ դասընթացը։ Ընտրված և երկու խմբի բաժանված մասնակիցներն ուսումնասիրեցին պետական գնումների կայքը, սովորեցին վերլուծել պետական գնումները, ուսումնասիրեցին հանրային ռեգիստրի կայքն ու կայքում առկա գործիքները: Ծանոթացան նյութերի կառուցվածքին, նյութերի ստեղծման կարգին:

Նոյեմբերի 26-ի դասընթացը վարեցին «Ալիք Մեդիա»-ի տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանը և «Ալիք Մեդիա»-ի լրագրող Նորայր Միսկարյանը։

Դասընթացները կշարունակեն իրականացվել Թբիլիսիում` «Ալիք Մեդիա»-ի գրասենյակում, շաբաթ-կիրակի օրերին:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան գրելու ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող հոդված` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ, ինչի համար նաև կվարձատրվեն:

Հոդվածները կհրապարակվեն «Ալիք Մեդիա»-ի կայքում, իսկ խմբագրակազմը կընտրի լավագույն երեք աշխատանքների հեղինակներին, որոնք հավելյալ մրցանակ կստանան: