Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-ին Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ, 2-3-ը Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է կայծակ։

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 1-2-ին Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։ Նոյեմբերի 3-ին օրվա վերջին հնարավոր է անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22+24 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 1-2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +17, +19 աստիճան։ Նոյեմբերի 3-ին հնարավոր է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +14 +16 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) նոյեմբերի 1-2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +24, +26 աստիճան տաքություն։ Նոյեմբերի 3-ին օրվա վերջում սպասվում է թույլ անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը +22+24 աստիճան տաքություն։